Jump to content

ծառա

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ ծառայ վանկեր՝ ծա•ռա 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *g՛rsāti-՝ *g՛ers- «պտտել, ծռել» արմատից, որտեղից նաև հայերեն ծառ, ծուռ «պտտվող, շրջվող» նախնական իմաստով. հմմտ. հին վերին գերմաներեն kerren «դարձնել, շրջել»։

Գոյական

  1. (պատմ․) տիրոջը անձնական ծառայություններ մատուցող մարդ  Բեկը իսկույն իմացում տվեց իր ծառաներից մեկին։ (Րաֆֆի)  Սպասիդ կանգնած անհամար ծառա: (Ավետիք Իսահակյան)
  2. (մինչհեղափոխական) գյուղական հարուստների մշակ, բատրակ  Խոջա հիբանը ծառաներին ստիպում էր, որ տավարը մթնով տանեն ու մինչև լուսանալը գյուղի մոտակա հանդերում կշտացնեն։ (Ակսել Բակունց)
  3. (հնց․) տնային ծառայող՝ աշխատող  Գյուղից եկած աշակերտը մտնում է մի ընտանիքի մեջ, որպես ծառա։ (Րաֆֆի)
  4. ճաշարանի՝ հյուրանոցի և այլնի սպասյակ, սպասավոր  Դատարանի ծառան ներս է բերում մի հրավիրաթուղթ և ստորագրել տալիս։ (Րաֆֆի)  Հյուրանոցի ծառաները հատուկ համազգեստ էին հագնում։
  5. (փխբ․) իրեն մի վեհ գործի նվիրած մարդ  Հայրենիքի ազատության ծառա:  Նա պահանջում է, որ յուր Գոռը փեսացու լինելուց առաջ լինի դեռ զինվոր, հայրենիքի ծառա։ (Մուրացան)  Ես կլինեմ քո գահի ծառան։ (Մուրացան)
  6. (փխբ․) մեկին հլությամբ ենթարկվող մարդ, կամակատար  Թեև ընկեր, բայց շուտով նա իր ուժեղ ընկերակցի ծառան դարձավ։ ՉԴ
  7. (փխբ․) մեկի՝ մի բանի կույր գործիք դարձած մարդ  Լսու՞մ ես, մահվան ու ստի ծառա՛, ձուլի՛ր գնդակը, քո գնդակը սև։ (Գևորգ Էմին)
  8. [ածական, գոյական] (փոխաբերական) մեկին՝ մի բանի հլու կամակատար՝ ենթակա՝ ստորադրյալ  Զգացմունքն է գերիշխանը, խելքը՝ նրա լոկ ծառան: (Ավետիք Իսահակյան)
  9. գործածվում է մեկին մեծարելու՝ նրա նկատմամբ իր խոնարհությունը արտահայտելու համար՝ խոսողի կամ մեկ ուրիշի անվան կամ համապատասխան դերանվան փոխարեն  Խղճա ողորմելի հորը՝ քո ծառային, մի՛ սպանիր իմ որդին։ (Րաֆֆի)  Այդ ո՞վ է, - հարցրեց (Մասիսյանը) Ավետից։ - Ձեր ծառայի՝ մեռած եղբորս որդին է։ (Րաֆֆի)  Ասացի. - «Ծառայիդ ինչպե՞ս ճանչցրար ձերդ մեծություն»։ (Ավետիք Իսահակյան)
  10. ենթակա, ստորադասվող, երկորդականը  Զգացմունքն է գերիշխանը, խելքը նրա լոկ ծառան։ (Ավետիք Իսահակյան) (փխբ․)
  11. հպատակ, հարկատու  Հաջի Չելհբին՝ մեր պետության ամենահավատարիմ անհավատ ծառան ընդունեց ճշմարիտ կրոնը։ (Վահան Թոթովենց)
  12. հավտացյալ  Միայն մի բան ունի պաղատելու ճշմարիտ կրոնի ամենախոնարհ ծառան և ձեր կայսրության ամենահետին հպատակը։ (Վահան Թոթովենց)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. դրանիկ
  2. սպասյակ, սպասավոր, (հնց․) պաշտակ, ոտնկա, արբանյակ, (գվռ․) , փոքրավոր, կանգնավոր, ոտնավոր, ծարթվոր, լաճ, մանչ, բիճ, նոքար
  3. մշակ, բատրակ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. ծառա եմ աջիդ - ասվում է կրոնավորին իբրև հնազանդություն, խոնարհության արտահայտություն  Տեր հայր ծառա եմ աջիդ, - ասաց ծերերից մինը։ (Րաֆֆի)
  2. ծառա եմ հրմանին - պատրաստ եմ ձեր պահանջը կատարելու, ձեզ լսելու  Եթե այդպես է մնա ավանում։ - Ծառա եմ հրամանին։ (Մուրացան)
  3. ձեր (ձերդ) խոնարհ ծառա(ն)
    1. հարգալից խոսակցության մեջ գործածվում էր ես-ի փոխարեն
    2. նամակը վերջացնելու քաղաքավարական ձև  Սպասելով պատասխանի, մնամ ամենայն հարգությամբ և ջերմեռանդությամբ որդի՝ Ձերդ բարձր սբազանության խոնարհ ծառա Խաչատուր Աբովյան։ (Ակսել Բակունց)
  4. մեկի խոնարհ ծառան լինել - մեկի պահանջները կատարել, ամեն ինչով մեկին ծառայել  Իմ տունը ձեր տունն է, աչքիս ու գլխիս վրա տեղ ունիք ես ձեր խոնարհ ծառան եմ։ (Րաֆֆի)
  5. մեկի ծառան լինել - մեկին ծառայել  Քու ծառան լինենք քո խարջը միշտ տանք։
  6. ծառա մտնել - իբրև ծառա մտնել աշխատելու  Մեկը վեր է կենում գնում մի հարուստի մոտ ծառա մտնում։ Հովհաննես Թումանյան
  7. ծառա տալ - իբրև ծառա հանձնել մեկին ծառայելու համար  Ունենում է սա մի խելոք տղա, տանում է ծառա տալի մեկի մոտ։ Հովհաննես Թումանյան

Աղբյուրներ

[խմբագրել]
  翻译: