Jump to content

ծառ

Վիքիբառարան-ից

Հայերեն

«ծառ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով


Կատուցվածքի ծառ

վանկեր՝ ծառ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ g՛ers- «ոլորել, ծռել, ճյուղերից, թփերից հյուսել» (ծառ < g՛rso-). հմմտ. հունարեն (կրետ.) γαρρα՝ «ցուպ, գավազան», γερρον՝ «ճյուղերից հյուսված բան», հին իսլանդերեն kjarr «թփուտ, թավուտ, մացառուտ»։

Գոյական

  1. բազմամյա բույս, որ բնափայտի ամուր բուն ունի և բնի վրա ճյուղերի ու տերևների պսակ  Արագիլը բույն է դրել հաստաբուն, բարձրադիտակ կաղնի ծառի վրա, որի կատարը հասել էր մինչև ամպեր։  Անտառում երևուն են հացենի Արված էծառերը նարնջագույն տերևներով, կաղնիները, բաց դեղին և կարմիր տերևներով տանձենիները։
  2. այդպիսի բույսի ճյուղերից ու տերևներից մաքրած, բունը, գերան (խսկց․)
  3. տունկ  Ծառ ենք տնկում։
  4. նույնն է՝ տոհմածառ  Այսուհետև, երբ առհավետ հաստատվեց Բուրբոնների ծառը, այն օրերի հետքերը պետք է չքանան։ (Ի. Ինֆելդ)  Առահետ հաստատվեց Բուրբունների ծառը։
  5. բարձր ու գեղեցիկ հասակ (փխբ․)
  6. պտուղների անունների սեռական հոլովի հետ կազմում է բույսերի բաղադրյալ անուններ, օրինակ՝ ծիրանի ծառ, թթի ծառ, դեղձի ծառ, խնձորի ծառ և այլն  Ծիրանի ծառ, բարի իմ՛ տա, ճղքներդ իրար մի՛ տա։  Խնձորի ծառ։  Տանձի ծառ։  Նշի ծառ։
  7. քնարերգության մեջ գործածվում է հաճախ որպես որևէ բանի իրականացման խորհրդանիշ  Միայն մեկի ծառն երջանկության բուսնում է տասի ավերակներից։ (Հ.Հովհաննիսյան) (փխբ․) (բնստ․)  Ածեք էն անուշ ու լավ երգերը, որ սար ու քար, հավք ու անասուն, ծառ ու ջուր լսեն։
  8. ծառեր  Ի՞նչ ծառ ունենք, որ ի՞նչ ողի քաշենք։
  9. ընտանիք, կին, ամուսին  ԵՎ երեմիայի ծառը ծաղկեց ու տվեց գույնզգույն պտուղներ  Ծերունի Անդրեսան ուրախավավ։
  10. բարձրահատակ տղա, մարդ  Իմ զավակ, իմ ծառ եիկնասլաց, իմ խնդրություն, իմ սեր։
  11. (գյուղտնտ․) (անտառ․) բազմամյա բույս` հաստ, փայտացած ու կեղևակալած, լավ արտահայտված գլխավոր ցողունով
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. տունկ, թուփ
  2. բույս
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. մի ծառի պտուղ լինել – իրար մնան լինել, երկուսն էլ մի բան լինել
  2. մի ծառի փուշ լինել – հավասարապես վատ, չար լինել
  3. պտուղը ծառից հեռու չի ընկնում

Թարգմանություններ

[խմբագրել]


Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ժ․ Հ․ Վարդանյան, Հ․ Յա․ Սայադյան, Անտառագիտական և կանաչապատման տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Երևան, «ՀՀ ԳԱԱ բուսաբանական ինստիտուտի հրատարակչություն», 2008 — 338 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։
  翻译: