Jump to content

ամփոփել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ամ•փո•փել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. ի մի հավաքել, իրար բերել, ժողովել  Արձակեցին նույնպես մարգարտյա վարսակալը, որ ամփոփում էր նրա մազերը հունական տարազով։ (Մուրացան)
  2. ամփոփ ձևակերրպել  Արձակեցին նույնպես մարգարտյա վարսակալը, որ ամփոփում էր նրա մազերը հունական տարազով։ (Շիրվանզադե)
  3. եզրափակել, հանրագումարի բերել  Նա հին թեման ամփոփեց և անցավ նորին։ (Քրիստափոր Թափալցյան)
  4. համառոտել, սեղմ ձև տալ  Այդ բոլոր պատմությունը կարելի է ամփոփել մի քանի բառերի մեջ։ (Մուրացան)
  5. պարունակել, բովանդակել  Այդ պատմությունը ամփոփում էր յուր մեջ երկու բառ.- «Սիրեցե՛ք միմյանց»։ (Մուրացան)
  6. զետեղել, տեղավորել  Նաև իմանալ՝ այդ ինչպես պետք է կարողանան այդ պարոնները Տոլստոյի «լավագույն» գրվածքները ամփոփել երկու հատորում։ (Վահան Տերյան)
  7. (հնց․) թաղել  Ո՞ր կկամենար, որ մահվանից հետո յուր մարմինն ամփոփեին։ (Մուրացան)
  8. սեղմ՝ կիպ կերպով գրկել  Դռան առաջ հայտնվեց Հրայրը՝ սպորտային անթև մայկայով, որն ամփոփել է նրա առողջ, փոքր ինչ մազակալած կուրծքը։ (Բոգդան Վերդյան)
  9. (հնց․) հավաքել, փաթաթել  Ասացի, թե չեն կամենում իմանալ, բայց կամենում եմ, որ դու ապստամբության դրոշակն ամփոփես և… սուրը յուր պատյանը դարձնես։ (Մուրացան)

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  翻译: